Dilijan Beer




Ակցիայի նկարագրություն

Դիլիջան գարեջուրը ֆուտբոլասերների և գարեջրի սիրահարների համար մեկնարկում է հատուկ մրցաշար՝ նվիրված 2019 թվականին կայանալիք ֆուտբոլային հանդիպումներին: Ակցիային մասնակցությունն արդեն իսկ զվարճալի խաղ է, իսկ դրա արդյունքում հաղթողները կստանան բազմաթիվ արժեքավոր մրցանակներ:

Մրցաշարի ավարտը տեղի կունենա 2019 թվականի հունիսի 1-ին:

 

Բիրքոյինի նկարագրություն

«Բիրքոյինը» (Beercoin (անգլերեն)– գարեջրային մետաղադրամ) Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդի միջոցով ստացվող էլեկտրոնային միավորի տեսակ է, որը Դիլիջան գարեջրի կազմակերպած ակցիայի/ների մասնակիցները կարող են օգտագործել սպորտային իրադարձությունների արդյունքները գուշակելու համար:

Դիլիջան գարեջրի խցանի տակ գրված յուրաքանչյուր կոդի դիմաց մասնակիցը ստանում է մեկ «Բիրքոյին», որն արդեն կարող է օգտագործել Դիլիջան գարեջրի կայքի կամ հավելվածի իր հաշվի մեջ:

 

Կոդի նկարագրություն

Խցանի տակ գրված կոդը  կարող է պարունակել թվանշաններ և լատինական տառեր կամայական հաջորդականությամբ:



 

Կայքի օգտագործում

Beercoin.am կայքում Մասնակիցները կարող են մուտքագրել Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդերը, դրանց դիմաց ստանալ բիրքոյիններ, օգտագործել բիրքոյինները ֆուտբոլային մրցաշարերի հանդիպումների արդյունքները գուշակելու համար, գուշակությունների արդյունքում հավաքել միավորներ և զբաղեցնել տեղ առաջատարների աղյուսակում (ռեյթինգ)

 

Գրանցում

Ակցիային մասնակցելու համար Մասնակիցը պետք է գրանցվի beercoin.am կայքում: Գրանցվել կարող են բոլոր 18 տարին լրացած անձիք, ովքեր ունեն անձնագիր/ID քարտ կամ վարորդական իրավունքի վկայական: Գրանցման համար անհրաժեշտ է ՃԻՇՏ լրացնել բոլոր դաշտերը՝ ներառյալ անձնագրի կամ ID քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի համարը(1), անունը(6) և ազգանունը(7), էլ. փոստի գործող հասցեն(5), ծննդայն ամսաթիվը(3), հեռախոսահամրը(4), մուտքանունը(8) և գաղտնաբառը(2):


Մուտքանունը դա այն անունն է, որի միջոցով մասնակիցները մուտք են գործում իրենց անձնական հաշիվներ:

Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր գաղտնաբառը և պատասխանատու է դրա ապահովության և գաղտնիության համար:

Հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն պետք է լինեն հավաստի և գործող, քանի որ ակցիայի ավարտվելուն պես հաղթողների հետ կապ է հաստատվելու այդ հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Եթե Մասնակցի մուտքագրած տվյալները չհամապատասխանեն իրականությանը





Կոդի մուտքագրում

Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդերը մուտքագրվում են կայքի համապատասխան բաժնում: