Dilijan Beer




Ակցիայի նկարագրություն

Դիլիջան գարեջուրը Vivarobet ընկերության հետ համատեղ մեկնարկում է հատուկ ակցիա՝ նվիրված 2018 թվականի ամռանը կայանալիք ֆուտբոլի Աշխարհի Գավաթին: Ակցիայի մասնակցությունն արդեն իսկ զվարճալի խաղ է, իսկ դրա արդյունքում հաղթողները կստանան բազմաթիվ արժեքավոր մրցանակներ, ընդհուպ մինչև ավտոմեքենա, ուղևորություն դեպի գավաթակիր երկիր և iPhone X:

 

Բիրքոյինի նկարագրություն

«Բիրքոյինը» (Beercoin (անգլերեն)– գարեջրային մետաղադրամ) Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդի միջոցով ստացվող էլեկտրոնային միավորի տեսակ է, որը Դիլիջան գարեջրի կազմակերպած ակցիայի/ների մասնակիցները կարող են օգտագործել սպորտային իրադարձությունների արդյունքները գուշակելու համար:

Դիլիջան գարեջրի խցանի տակ գրված յուրաքանչյուր կոդի դիմաց մասնակիցը ստանում է մեկ «Բիրքոյին», որն արդեն կարող է օգտագործել Դիլիջան գարեջրի կայքի կամ հավելվածի իր հաշվի մեջ:

 

Կոդի նկարագրություն

Խցանի տակ գրված կոդը  կարող է պարունակել թվանշաններ և լատինական տառեր կամայական հաջորդականությամբ:



 

Կայքի օգտագործում

Beercoin.am կայքը ստեղծվել է հատուկ տվյալ ակցիայի համար: Կայքում Մասնակիցները կարող են մուտքագրել Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդերը, դրանց դիմաց ստանալ բիրքոյիններ, օգտագործել բիրքոյինները աշխարհի առաջնության խաղերի արդյունքները գուշակելու համար, գուշակությունների արդյունքում հավաքել միավորներ և զբաղեցնել տեղ առաջատարների աղյուսակում (ռեյթինգ)

 

Գրանցում

Ակցիային մասնակցելու համար Մասնակիցը պետք է գրանցվի beercoin.am կայքում: Գրանցվել կարող են բոլոր 21 տարին լրացած անձիք, ովքեր ունեն անձնական հաշիվ vivarobet.am կայքում: Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել բոլոր դաշտերը՝ ներառյալ vivarobet.am հաշվի համարը(1), անունը(6) և ազգանունը(7), էլ. փոստի գործող հասցեն(5), ծննդայն ամսաթիվը(3), հեռախոսահամրը(4), մուտքանունը(8) և գաղտնաբառը(2):



Մուտքանունը դա այն անունն է, որի միջոցով մասնակիցները մուտք են գործում իրենց անձնական հաշիվներ:

Յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր գաղտնաբառը և պատասխանատու է դրա ապահովության և գաղտնիության համար:

Հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն պետք է լինեն հավաստի և գործող, քանի որ ակցիայի ավարտվելուն պես հաղթողների հետ կապ է հաստատվելու այդ հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Եթե Մասնակցի մուտքագրած տվյալները չհամապատասխանեն իրականությանը Կազմակերպիչը կարող է չտրամադրել շահումները:

Բոլոր մուտքագրվող տվյալները պետք է լինեն հավաստի:

Բոլոր անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո Մասնակիցը պետք է սեղմի համապատասխան կոճակը և ավարտի գրանցումը(9):


Կոդի մուտքագրում

Դիլիջան գարեջրի խցանների տակ գրված կոդերը մուտքագրվում են կայքի համապատասխան բաժնում: